Բավ է պառակտվել
19-06-2015 10:07

Նովոսիբիրսկի օդանավակայանից 500 մարդ է տարհանվել

Նովոսիբիրսկի «Տոլմաչևո» օդանավակայանից հրդեհի հետևանքով 500 մարդ է տարհանվել: Հրդեհը կարողացել են մարել, աշխատանքներում ներգրավված է եղել 7 միավոր տեխնիկա ու 26 մարդ: Հրդեհի հետևանքով հետաձգվել է միայն մեկ չվերթ` Նովոսիբիրսկ-Սոչի: Մնացած չվերթները կիրականացվեն ըստ ժամանակացույցի: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ, նախնական տվյալներով, էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով է բռնկվել: Հաշվարկվում է վնասի չափը: Իրականացվում են ստուգումներ, թե որքանով է օդակայանը հետևել հրդեհային անվտանգության կանոններին: