07-10-2016 13:33

Նովոսիբիրսկում մեծահասակների համար մանկապարտեզ է բացվել

Նովոսիբիրսկում ծրագրավորող Եվգենի Պյատկովսկին մեծահասակների համար մանկապատեզ է բացել, որը քաղաքում առաջինն է իր տեսակի մեջ:

Նրա խոսքով շատերը, հիմնականում գրասենյակային աշխատողները, լիցքաթափվելու ու գոնե մեկ օր սովորական ռիթմից դուրս անցկացնելու հնարավորություն որոնելով, զանազան քվեստներ, հոգեբանական վարժանքներ են փորձել։ Մեծահասակների համար մանկապարտեզը, նրա կարծիքով, արժանի այլընտրանք է։

Պյատկովսկու խոսքով մանկապարտեզի «սաներին» կառաջարկեն ԽՍՀՄ մանկապարտեզների ավանդական սնունդ՝ շիլաներ, կակաո, ապուր։ «Մեծ երեխաների հետ» զբաղվելու են իրական մանկապարտեզների նախկին կամ ներկա դաստիարակները։ Ըստ տարիքի ընտրված տասը հոգուց բաղկացած խմբերում երգելու են, պլաստիլին են ծեփելու ու ուրիշ ստեղծագործական գործերով զբաղվելու։ Մեկ օր մանկապարտեզում անցկացնելու համար մեծահասակները պետք է 3 հազար ռուբլի վճարեն։

Նմանատիպ հաստատություններ կան ԱՄՆ-ում, իսկ Ռուսաստանում սա առաջին նման մանկապարտեզն է։