Բավ է պառակտվել
16-03-2015 14:43

ԼՂՀ-ում կանցկացվի մարդահամարի փորձնական փուլը

ԼՂՀ-ում կանցնի մարդահամարի փորձնական փուլը: Մարտի 16-ին տեղի ունեցավ մարդահամարի պատրաստման և անցկացման ԼՂՀ պետական հանձնաժողովի առաջին նիստը հանձնաժողովի ղեկավար Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ: Նշելով մարդահամարի կարևորությունը՝ նա կոչ արեց հետաքրքրված գերատեսչությունների ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել համաապետական այդ միջոցառմանը մարդահամարը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Մինչև հոկտեմբերին մարդահամարը անցկացնելը մարտի 17-26-ը տեղի կունենա փորձնական փուլը: Նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց նախապատրաստական ծրագրին, փորձնական մարդահամարի անցկացման և մշակման արդյունքներին: Ծրագիրը ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը: Փորձնական մարդահամարը կանցնի Ստեփանակերտում, Մարտակերտում և Հադրուտի շրջանիՀատերք և Թող համայնքներում, որոնք կկազմեն հանրապետության բնակչության շուրջ 1%-ը: