Բավ է պառակտվել
18-10-2014 19:30

Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախյան գինու» փառատոնին

Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է «Արցախյան գինու» փառատոնին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք ազգային ավանդույթների պահպանման եւ տեղական արտադրանքը խթանելու լավագույն միջոցներից են՝ միաժամանակ հանդիսանալով հասարակական նշանակալի իրադարձություն:Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: