Բավ է պառակտվել
15-01-2016 13:02

ԼՂՀ-ում կանխվել է դիվերսիոն հետախուզական փորձ, հակառակորդն ունի առնվազն 2 զոհ

Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց, տեղեակցնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի վերոնշյալից, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է հակառակորդի առնվազն երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի: Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: