Բավ է պառակտվել
22-12-2014 09:25

ԼՂՀ ՊԲ մարտական հենակետում զինվոր է զոհվել

Նախօրեին ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ կայքը, միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,– ասվում է հաղորդագրությունում: