Բավ է պառակտվել
23-04-2015 08:31

ԼՂՀ-ում ռազմական բեռնատար է պայթել. զոհեր չկան

Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի բեռնատար մեքենայի պայթելու մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Սակայն իրականությանը չեն համապատասխանում պատահարի հետևանքով 10 զոհերի մասին պնդումները: Ինչպես հայտնել են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, պայթյունը կատարվել է հեռահար վահանակի միջոցով: Արդյունքում ղարաբաղյան կողմը զոհեր չի ունեցել: Ինչպես նշված է ԼՂՀ ՊՆ-ի հայտարարության մեջ, կատարվածը կրկին անգամ հաստատում է այն փաստը, որ ադրբեջանական կողմը արհամարհում է հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կոչերը և շարունակում է կանխամտածված կերպով ապակայունացնել իրավիճակը: