Բավ է պառակտվել
13-02-2015 09:30

ԼՂՀ-ում ավելացված արժեքի հարկից կազատվեն ալյուրը և հացը

ԼՂՀ կառավարությունը ազատել է ավելացված արժեքի հարկից ալյուրը, հացը և լավաշը: Մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսական մթերքների վերամշակողներին կփոխհատուցվի ապրանքի իրացումից առաջացած ավելացված արժեքի գումարը:Այսպիսով պետությունը ձգտում է աջակցել դրանց իրացմանը Հայաստանում, ինչպես նաև արտադրության զարգացմանը: Ինչպես նշել էվարչապետ Արա Հարությունյանը, նույն գործիները անհրաժեշտ են նաև թեթև արդյունաբերության զարգացման համար: Կառավարությունը հավանություն է տվել 2015-2017 թթ. Կերարտադրության և անասնաբուծության զարգացման ծրագրին, որով նախատեսվում է բոլոր շրջաններում գյուղատնտեության ճյուղերի համաչափ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել՝ հանրապետությունում նաև կերային կայուն բազա ստեղծելու նպատակով: