Բավ է պառակտվել
26-02-2015 10:11

ԼՂՀ-ում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների վերաքննիչ բողոքի քննությունը

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, այսօր մեկնարկել է ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի, գործով վերաքննիչ դատարանի նիստը: Դատավորը Նորայր Գրիգորյանն է: Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ Ասքերովն ու Գուլիեւը, նրանց փաստաբաններ Էրիկ Բեգլարյանն ու Արկադի Իսրայելյանը, սպանված Սմբատ Ցականյանի իրավահաջորդը: Ամբաստանյալների համար ապահովվել է ռուսերեն թարգմանություն: