Բավ է պառակտվել
01-04-2015 14:12

Մայրը տան բակում հայտնաբերել է 19-ամյա դստեր դիակը

Մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է դստերը մահացած վիճակում: Մեկնած օպերատիվ քննչական խումբը նշված տան բակում հայտնաբերել է Դիանա Բաղրյանի (ծնված 1996թ., բն. էր նույն հասցեում) դիակը` գլխի ծոծրակային և ճակատային շրջաններում կտրած-ծակած վերքերով: Հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քր. օր-ի 103 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: