Բավ է պառակտվել
25-04-2015 12:53

Նեպալում ռուսաստանցիներ են անհետացել

Նեպալի լեռներում շուրջ 15 ռուսաստանցի է անհետացել: Այդ մասին հայտնել է Հնդկաստանում հանգստացող զբոսաշրջիկներից մեկը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիները դուրս են եկել Նեպալի Լուքլա քաղաքից և վերջին անգամ կապ են հաստատել իրենց հետ ապրիլի 23-ին: Հայտնի են դարձել նաև անհետացած ռուսաստանցիների անունները՝ Ռուսաստանի Ալպինիզմի ասոցիացիայի նախագահ Անդրեյ Վոլկովը, Օլգա Նեստերովան, Օլգա Գազիզովան, Նիկոլայ Կուտեևը, Անժելա Կուտեևան, Մաքսիմ Սևաստյանովը, Աննա Գետմանսկայան, Անդրեյ Մարիևը, Օլգա Կուզնեցովան, Անդրեյ Լարիոնովը, Եկատերինա Գորյուշինան, Վալերի Բաբանովը: Հիշեցնենք, որ շաբաթ Նեպալում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես պատմել են ականատեսները, երկրի մայրաքաղաք Կատմանդուում մի քանի շենք է փլուզվել: Էպիկենտրոնը գտնվում է մոտավորապես քաղաքից 80 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արևմուտք:Ավելի վաղ Նեպալի Ռդ դեսպանությունում հայտնել են, որ դիվանագետները ՌԴ քաղաքացիների շարքերում զոհերի մասին տեղեկություն առայժմ չունեն: Բացի այդ դեսպանությունը նույնպես լրջորեն տուժել է երկրաշարժի արդյունքում: