Բավ է պառակտվել
02-04-2015 15:11

Ապրիլի 3-4-ին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին` առավելապես հյուսիսային շրջաններում, 4-ին և 5-ի գիշերը` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին` լեռնային շրջաններում՝ ձյուն: 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի ցերեկը և 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը կբարձրանա 3-4աստիճանով, 6-7-ը ևս 2-4 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: