Բավ է պառակտվել
16-03-2015 08:54

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը: Ապարանի և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Տավուշի մարզում առկա է մառախուղ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: