Բավ է պառակտվել
13-03-2015 09:52

ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում

Մարտի 13-ին՝ 09:30-ի դրությամբ, Արագածի, Արթիկի և Աշոցքի շրջաններում ձյուն է տեղում: Ինչպես հայտնել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհները մշակվում են աղով և ավազով: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են տրանսպորտի երթևեկության համար: