Բավ է պառակտվել
05-02-2015 10:14

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում եւ Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն: Ապարանի, Աբովյանի, Սեւանի ավտոճանապարհներին եւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: