Բավ է պառակտվել
11-04-2015 17:02

Նեապոլում կայացավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը

Իտալիայի Նեապոլ քաղաքի հենց կենտրում է գտնվում Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցը: Նույն փողոցի վրա է տեղակայված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ «Սան Գրեգորիո Արմենո»-ն, որտեղ պահվում են առաջին կաթողիկոսի մասունքները, այդ թվում՝ գանգը: Իտալիայի հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր մասնակցեցին եկեղեցական արարողության, որը մատուցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեի կողմից: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, եկեղեցական արարողության ավարտից հետո, Սուրբ Աթոռում ՀՀ դեպսան Միքայել Մինասյանը եկեղեցու բակում հանդիավորությամբ բացեց նույնությամբ ռեստավրացված Հին Ջուղայի խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այնուհետ կայացավ խաչքարի օծման արարողությունը: Միջացառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծին տանն կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը, Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիստը, Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեն, դեսպաններ և այլ բարձրաստիճան հյուրեր՝ երկու երկրներից: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները նախաձեռնելու և վերակառուցման գործում իր մեծ ներդրմնան համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրեց եկեղեցական բարձրագույն՝ Անանիա Շիրակացի շքանշանով, իսկ Նեապոլի քաղաքապետը ՀՀ նախագահին պարգևատրեց Նեապոլ քաղաքի շքանշանով: Նշենք, որ Նեապոլի կենտրունում տեղակայված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնադրվել է 16-րդ դարում մի խումբ հայ մայրապետների կողմից, ովքեր հալածանքերի պատճառով փախել էին Բյուզանդական կայսրությունից՝ իրենց հետ վերցնելով Գրիգոր Լուսավորչի մասունքները, որոնք մինչ օրս պահվում են եկեղեցում:  «Սան Գրեգորիո Արմենո» տաճարի ներքին պատերն ամբողջությամբ նկարազարդված են իտալացի հանրահայտ նկարիչ Լուկա Ջորդանոյի կողից: