Բավ է պառակտվել
07-05-2016 07:42

Նախիջևանի ուղղությամբ նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ

Նախիջևանի ուղղությամբ նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ, բայց իրավիճակը վերահսկելի է: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ նկատելով, որ նման հարցեր են քննարկել ԱԺ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման ժամանակ:

«Պաշտպանությաննախարարության ղեկավարությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը տիրապետում են իրավիճակին: Մեր զորախմբերը ամբողջապես պատրաստ են դիմագրավել ցանկացած հարձակում», -հավելեց պատգամավորը՝ նկատելով, որ Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը բարձր է:

Հարցին, թե ինչու է այդ հատվածում հակառակորդը կուտակել զինտեխնիկան, Նահապետյանը պատասխանեց, որ բոլոր ուղղություններով հայկական կողմը պետք է պատրաստ լինի:

«Մեր հետախուզությունն իրականացնում է ռազմական պլանավորում, բոլոր այդ տվյալները հավաքագրվում են, վերլուծվում են, ու դրա հիման վրա կայացվում են որոշումներ», -նշեց Նահապետյանը: