Բավ է պառակտվել
15-07-2016 10:41

«Արևիկ Ազգային Պարկ»-ում այրվել է 5 հա բուսածածկույթ

Այսօր ժամը 04.30-ի դրությամբ «Արևիկ Ազգային Պարկ»-ում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներին մասնակցում են 25 հրշեջ-փրկարար, 100 զինծառայող, 20 ազգային պարկի աշխատակից, Մեղրի քաղաքի քաղաքապետը, Լեհվազի գյուղապետը՝ 5 հոգուց բաղկացած խմբով: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ժամը 06.00-ին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատից 4 փրկարար փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ «Էրեբունի» օդանավակայանից ուղղաթիռով մեկնել են դեպքի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին, մարվել՝ 07.42-ին: Այրվել է մոտ 230 հա բուսածածկույթ, որից մոտ 5 հա գտնվում է «Արևիկ Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր հուլիսի 13-ին: