Բավ է պառակտվել
30-01-2015 11:05

Երևանում փետրվարի սկզբին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +15

Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը կկազմի 8-ից 10 աստիճան ջերմություն: Իսկ փետրվարի 3-ին օդը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-15 աստիճան զրոյից բարձր, հայտնում է Հայհիդրոմետը: Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետության տարածքում փետրվարի 1-3-ը կբարձրանա 5-7 աստիճանով: Մինչև փետրվարի 3-ը Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան, 2-5 մ/վ: Այժմ Երևանում եղանակը ամպամած է, ջերմաչափի սանդղակը ցուցադրում է ջերմության 2 աստիճան: