Բավ է պառակտվել
17-03-2016 12:16

ՆԳՆ-ում մտադրվել են քաղաքացիությունից զրկել ԻՊ-ի կողմից մարտնչած ռուսներին

ՌԴ Ներքին գործերի նախարարությունում քննարկել են «Իսլամական պետության» կողմից մարտնչած ռուսներին քաղաքացիությունից զրկելու հարցը զրկելուհարցը, թեև դա հակասում է Սահմանադրությանը: Այդ մասին այսօր` մարտի 17-ին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ ծայրահեղականությանը հակազդելու վերահսկողության գլխավոր վարչության  պետի տեղակալ  Վլադիմիր Մակարովը: «Քաղաքացիությունից զրկելը հակասում է սահմանադրությանը,  սակայն այս թեման այսօր քննարկման փուլում է», - ասել է Մակարովը: Ավելի վաղ, դեկտեմբերի 10-ին, Դաղստանիներքին գործերի  նախարար Աբդուրաշիդ Մագոմեդովը հայտարարել էր, որ 900  հանրապետության քաղաքացիներ միացել են Սիրիայում  «իսլամական պետության» ապստամբներին:  2015 թ. Սիրիայում ԻՊ-ի կողմից մարտական գործողություններին մասնակցելու մեղադրանքով  վելի քան 150 ռուսներ են դատապարտվել: Անցյալ տարվա վերջում  ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Զուբովը տվյալներ է ներկայացրել, ըստ որի Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների    շարքերում շուրջ երկու հազար Ռուսաստանի  քաղաքացիներ են պայքարում: «Իսլամական պետություն» կազմակերպությունը ՌԴ-ում արգելված է դատարանի որոշմամբ: