Բավ է պառակտվել
22-09-2016 16:43

Մադամ Թյուսոյի թանգարանում ցուցադրությունից հանել են Ջոլիի ու Փիթի քանդակները

Ավստրալիայում մադամ Թյուսոյի թանգարանում ցուցադրությունից հանել են Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի քանդակները, որոնք ինչպես գիտեք որոշել են ամուսնալուծվել: Սիդնեյցիները որոշել են հետեւել Լոնդոնից իրենց գործընկերների օրինակին, որոնք արձագանքել էին հանրահայտ զույգի ամուսնալուծությանը՝ թանգարանում իրարից հեռացնելով մինչ այդ կողք- կողքի կանգնած զույգի մոմե քանդակները ո նրանց միջեւ դնելով Ռոբերտ Փաթինսոնի քանդակը (որը ամուսնալուծության հետ ոչ մի առնչություն չունի):

Պարզ չէ, թե ինչու են ավստրալացիները որոշել քանդակներն առհասարակ հանել թանգարանի ցուցադրությունից, բայցեւայնպես հոլիվուդյան աստղերի քանդակները փաստորեն իսկապես «դարաշրջանի ավարտ» դարձան, ինչպես Ադելն էր բնութագրել նրանց ամուսնալուծությունը: Իսկ Լոնդոնի թանգարանի պաշտոնական Instagram էջում հետեւյալ բացատրություն էր հրապարակվել.  

«Այն լուրերից հետո, որոնք աշխարհով մեկ ցնցել են հոլիվուդյան աստղի երկրպագուներին, ուզում ենք բոլորին տեղեկացնել, որ մենք Բրեդ Փիթին ու Անջելինա Ջոլիին հեռացրել ենք իրարից»,- գրված է Թանգարանի պաշտոնական Instagram էջում: