Բավ է պառակտվել
19-06-2015 11:32

Մումբայում առնվազն 33 մարդ Է մահացել ալկոհոլային թունավորումից

Հնդկաստանի Մումբայ քաղաքում առնվազն 33 մարդ Է մահացել կեղծված ալկոհոլից թունավորվելուց, եւս տասը մարդ ծանր վիճակում Է:
Քաղաքային ոստիկանության փոխղեկավար Դհանաջայ Կուլկառնին հայտնել Է, որ ձերբակալված են վտանգավոր արտադրանքի պատրաստման ու տարածման մեջ կասկածվող երեք անձինք:
Ոստիկանության տվյալներով՝ տուժածներն իրենց վատ են զգացել հունիսի 17-ին այն բանից հետո, երբ անորակ սպիրտային խմիչք են օգտագործել: Հնդկաստանում հաճախ են թունավորումներ տեղի ունենում անորակ ալկոհոլից: Երկրում կեղծված ալկոհոլի արժեքը 1 դոլարից պակաս Է: Ընդ որում՝ նման խմիչքների օգտագործումը հաճախ մահացու ելք Է ունենում: