Բավ է պառակտվել
10-02-2016 12:24

Մոսկվայի քաղաքապետարանում խոստացել են շարունակել տաղավարների քանդումը

Քաղաքային իշխանությունները հավանական են  համարել  քանդելու ենթակա  առևտրային օբյեկտների ցանկի ընդլայնումը: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների դեպարտամենտի ղեկավար ԱլեքսեյՆեմերյուկը: «Սա վերջնական  գործողություն չէ: Այդ 104  օբեկտներին կարող և որոշակի լրացուցիչ  ծավալ ավելացվել: Նման կառույցների քանակը շատ ավելի մեծ է, քան առաջին որոշման տակ հայտնվածներն են», - ասել է Նեմերյուկը: Նա նշել է, որ միանգամից դժվար է ներառել 200-250 օբյեկտները, այդ պատճառով գերակայությունների ցանկում ներառվել են 104-ը: Նեմերյուկը հավելել է, որ քանդված տաղավարների վայրում ավտոկայանատեղի, տաճարները կամ նոր կրպակներ չեն հայտնվի: «Ինչ - որ տեղ ասֆալտ կլինի, ինչ - որ տեղ է այգի, ինչ - որ տեղ ծաղկաթումբ: Դա միանաշանակ  հանրային տարածք է», - ասել է նա: Մոսկվայում փետրվարի 9-ի գիշերը առևտրի տաղավարների զանգվածային ապամոնտաժում է սկսվել։ Մոսկվայի մետրոպոլիտենի միանգամից մի քանի կայարաններում ապամոնտաժում են առեւտրի տաղավարները, որոնք իշխանությունների կողմից ինքնաշեն են որակվել։ Մոսկվայի կառավարությունը որոշել է քանդել 104 օբյեկտ։ Այդ ցուցակում են հայտնվել տարբեր մեծության առեւտրի կետեր՝ կրպակներ և տաղավարներ։ Անշարժ գույքի պետական տեսչության պետ Տիմուր Զելդիչի խոսքով՝ փետրվարի 8-ին լրացել է ինքնաշեն կառույցները կամավոր ապամոնտաժելու ժամկետը։ Այդ պատճառով փետրվարի 9-ից սկսվել են ապամոնտաժման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրել  է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` ազատված տարածքները կբարեկարգվեն: Նա խոստացել է, որ ապամոնտաժված տաղավարների սեփականատերերին հնարավորություն կտրվի վերաբացել առևտրի օբյեկտները այլ իրավաբանորեն թույլատրված վայրում: