Բավ է պառակտվել
03-03-2015 13:52

Մոսկվայում հոգեկան շեղումներով հիվանդի ձեռքով հայ է սպանվել

Մարտի 2-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ Տվերսկայա փողոցի վրա գտնվող խանութներից մեկի մոտ, սպանվել է 22-ամյա վաճառող Մաքսիմ Միրզոյանցը: Երիտասարդի վրա հարձակվել է նրա ծանոթը, որը հոգեկան խանգարումներ ունի: Մոսկվայաբնակ Միրզոյանցը բազմիցս բողոքել է, որ հոգեկան շեղումներով տառապող իր հասակակից ծանոթը սպառնում է սպանել իրեն: Նա այցելել էր Մաքսիմի աշխատավայր 2-3 ամիս առաջ եւ խանութի աշխատակիցների աչքի առաջ հանել դանակն ու սպառնացել Միրզոյանցին: Հոգեկան խանգարումներով տառապով տղային ծնողները ուղարկել էին հոգեբուժարան բուժվելու, սակայն վերջերս նա դուրս էր եկել: Մաքսիմը ինքնապաշտպանության նպատակով մոտը գազի բալոն էր պահում: Երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 12:00-ի սահմաններում Մաքսիմի ծանոթը մտել էր խանութ եւ սկսել սպառնալ նրան: Վերջինս դուրս էր եկել փողոց, որտեղ երիտասարդների մեջ ծեծկռտուք էր սկսվել: Մաքսիմը ցանկացել է օգտվել բալոնից, սակայն չի հասցրել. խելագարը դանակով հարվածել է նրա վզին: Միրզոյանցը, ցանկանալով փրկվել, վազել է դեպի մոտակա գեղեցկության սրահ եւ մահացած վայր ընկել հատակին: Շենքի անվտանգության աշխատակիցը բռնել է հանցագործին եւ հանձնել ոստիկանությանը: Ստացած վնասվածքներից Միրզոյանցը մահացել է նախքան բժիշկների ժամանելը: Գեղեցկութփյան սրահում դեղամիջոցներ չեն եղել, եւ երկար ժամանակ է պահանջվել վիրակապ գտնելու համար: Պարբերականը նշում է, որ տղան ապրելու շատ քիչ շանսեր է ունեցել: