Բավ է պառակտվել
01-12-2015 09:26

Մոսկվայում փակվել է ռուս-թուրքական գիտական կենտրոնը

Մոսկվայում փակվել է «Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարաններ» ռուս-թուրքական գիտական կենտրոնը: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը: «Ցավոք, մենք ստիպված ենք հայտնել, որ մեր կենտորնը փակվում է, ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլևս գոյություն չունի: Օսմանյան լեզվի դասընթացները դադարեցված են, ասպիրանտներին և մագիստրոսներին նույնպես չենք կարող օգնել»,- նշված է հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ նախատեսված բոլոր կլոր սեղանները, դասախոսություններն ու համաժողովները չեղյալ են հայտարարվում, թուրքերենով գրադարանային ֆոնդը, ինչպես նաև Թուրքիայի ռուսալեզու հետազոտությունների ֆոնդը, հասանելի չէ: Փակման պատճառը չի նշվում: Կենտոնը զբաղվում էր երկկողման գիտական փոխանակումների զարգացմամբ, կազմակերպում էր կլոր սեղանններ, սեմինարներ, համաժողովներ, ամառային և ձմեռային դպրոցներ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանը չեղյալ է հայտարարում 2016-ին ռուս-թուրքական համագործակցության տարին: Այս որոշումն ընդունվել էր տնտեսական և հումանիտար ոլորտներում միջոցառումների սահմանափակման շրջանակում՝ որպես պատասխան թուրքական կողմի ագրեսիայի: