04-02-2015 14:13

Մոսկվայում հայ «օրենքով գող» է ձերբակալվել (տեսանութ)

Ռուսաստանի մայրաքաղաքում «Կալեյդոսկոպ» առեւտրային կենտրոնում ոստիկանները ձերբակալել են թմրանյութերի ազդեցության տակ գտնվող հերթական «օրենքով գողին»՝ 31-ամյա Հայկ Սարգսյանին, որը քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես «Հայկո Աստրախանսկի»: Անձնական խուզարկությամբ, նրա մոտ հայտնաբերվել ու առգրավվել է 2,85 գրամ հերոին, որի համար նախատեսվում է 3-10 տարվա ազատազրկում, հաղորդում է «Փրայմ Քրայմը»: Մեր տվյալներով՝ ավելի վաղ բազմիցս դատապարտված Հայկ Սարգսյանը (ծնունդով Աստրախանից) «գող» է թագադրվել նախորդ տարվա հունիսին՝ Երեւանում կայացած հավաքի ժամանակ: Նրա թեկնածությանը հավանություն են տվել տեղի «օրենքով գողերը», այդ թվում Ալոն, Ափոն, Սամոն, Կոնչոն, Ժիրոն ու Արտյոմը: