Բավ է պառակտվել
25-03-2015 17:35

Մոսկվայում ձերբակալվել է ազգությամբ հայ «օրենքով գող» Գրիգոր Քալաշյանը

Մոսկվայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում ձերբակալել է «օրենքով գող» Գրիգոր Քալաշյանին՝ «Կոտիկ» մականունով: 
Նրա մոտ թմրանյութ՝ հավանաբար հաշիշ է հայտնաբերվել:
2015 թվականի հունվարին Քալաշյանը ձերբակալվել էր «գողական հավաքի» ժամանակ՝ հատուկ գործողության ընթացքում: 
Ըստ որոշ տվյալների՝ Վրաստանի քաղաքացի Քալաշյանի հայրը՝ Կոնստանտինը, ևս քրեական հեղինակություն է եղել և կրել է «Կոտիկ» մականունը: