Բավ է պառակտվել
31-03-2016 14:27

Մոսկվայում ձերբակալվել են ԻՊ-ի 20 կողմնակիցներ

Մոսկվայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 20 կողմնակիցներ: 
Աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալվածները, նախնական տվյալներով, զբաղվում էին մարդկանց հավաքագրմամբ: Նրանց մոտ հայտնաբերվել են Թուրքիայի քաղաքացիների կեղծ փաստաթղթեր:
Գործակալության աղբյուրը հաղորդել է, որ ձերբակալվածների մեծամասնությունը Ուզբեկստանի քաղաքացիներ են: Օպերատիվ տվյալներներով` խումբը զբաղվում էր նաև կեղծ անձնագրերի և վարորդական իրավունքների պատրաստմամբ, որոնք օգտագործվում էին ԻՊ զինյալների տեղաշարժի համար: