Բավ է պառակտվել
10-06-2015 11:54

Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գողեր» Սուխումի Մարատին և Իրակլիին

Մոսկոայի կենտրոնում կայացած գողական հավաքին իրավապահ մարմինները ձերբակալել են վրաց-աբխազական հանցավոր խմբի անդամներին: Իրավապահների հատուկ հսկողության տակ են վերցվել 40-ամյա Բագրատ Պանցուլայան, ով նեղ շրջանակներում հայտնի է իբրև Սուխումի Բագրատ և 26-ամյա «օրենքով գող» Սուխումի Իրակլիին: Սուխումի Մարատը «թագադրվել էր» 2000թ. սկզբներին Մոսկվայում՝ Քութաիսի և Սուխումի կլանների կողմից: Նրան «օրենքով գող » ընդունել առաջարկել էր իր ընկեր և գործակից, Ցոկա մականունը կրող Թեյմուրազ Գոգալաշվիլին: Արդեն 26 տարեկանում նա դարձավ Սուխումի կլանի ակտիվ մասնակից: Հայտնի է, որ Սուխումի Մարատը Մոսկվայում երկար ժամանակ գլխավորել է էթնիկական հանցավոր խմբավորում , որի անդամները զբաղվում էին գողություններով, դրամաշորթությամբ և ավազակային հարձակումներով: Նրա համախոհ Սուխումի Իրակլիի մասին քիչ բան է հայտնի: Բերման է ենթարկվել նաև վրաց-քրդական հանցավոր խմբի առաջնորդ, 42-ամյա Թեյմուրազ Ֆարոյանը, ով հայտնի է Տեկո մականվամբ: Թեյմուրազ Ֆարոյանը «թագադրվել » է 90-ականներին Վրաստանում: 1993թ. հիմնվելով Մոսկվայում: Տեկոն լավ հայտնի է մայրաքաղաքի իրավապահներին: Ֆարոյանին ձերբակալել էին 2009թ. մարտին «օրենքով գողերի» հավաքի ժամանակ, որը նվիրված էր ադրբեջանական կլանի «օրենքով գող », Գոջա մականվամբ Ալիբալի Համիդովի ընտանեկան տոնակատարությանը: Չնայած բազմաթիվ ձերբակալություններին և Տեկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավապահների փորձերին, նրան ամեն անգամ հաջողվում էր խուսափել ազատազրկումից: Նրա վերահսկողության տակ են գտնվում մի քանի խոշոր հանցավոր խմբեր, որոնք մասնագիտացած են թալանի և ավազակային հարձակումների վրա: Ֆարոյանը իր շուրջ է համախմբում մյուս «օրենքով գողերին », որոնք ճնշումների պատճառով ստիպված են եղել տեղափոխվել այլ շրջաններից: