Բավ է պառակտվել
26-05-2016 12:04

Մոսկվայում օրենքով գող է ձերբակալվել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է այսպես կոչված օրենքով հող Ավթանդիլ Ջիկիան, որը դաշնային հետախուզման մեջ էր գտնվում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից: «ՌԴ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Նոր Մոսկվայի վարչական շրջանում ձերբակալել են օերնքով գող Ավթանդիլ Ջիկիային, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Ավտո Զուգդիդսկի: Ձերբակալման պահին նա դաշնային հետախուզման մեջ էր գտնվում»,- հայտնել են ծառայությունից: Նրան կասկածում են Մոսկվայում ավազակային հարձակման մեջ, որն իրականացրել էր կազմակերպած հանցավոր խումբը: Այս պահին ստուգվում է նրա մասնակցությունը այլ հանցագործությունների մեջ: