Բավ է պառակտվել
30-05-2015 08:50

Մոսկվայում աննախադեպ տեղումներ են գրանցվել

Ուրբաթ երեկոյան մինչև շաբաթ առավոտյան Մոսկվայում տեղումների մեկ ամսվա նորմա է գրանցվել: Այդ մասին շաբաթ՝ մայիսի 30-ին, հայտնել է Մոսկվայի օդերևութաբանական ծառայությունը: Մասնավորապես, ՎԴՆԽ օդերևութաբանական կայարանում գրանցվել են 53 մմ տեղումներ: Միևնույն ժամանակ նշվում է, որ մայիսի ամսեկան նորման կազմում է 51 մմ: Ամենից շատ անձրև է տեղացել ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Բալչուգ փողոցում, որտեղ գրանցվել են 58 մմ տեղումներ: Նույնչափ տեղումներ են նկատվել նաև Մոսկվայի մերձակայքում գտնվող Օդինցովոյում: Առատ անձրև է եկել նաև Տուշինոյում, Դոմոդեդովոյում, Դմիտրովում, Շերեմետյևոյում: Ամսվա սկզբից ի վեր Մոսկվայում գրանցվել են 106 մմ տեղումներ, որը կազմում է ավելի քան երկու ամսվա նորմա: Մայիսին սահմանվել է երկու «ջրառատ ռեկորդ»՝ մայիսի 19-ին և նախորդ գիշեր: Անձրևը և ուժգին քամին մինչև 12-17 մ/վ կպահպանվեն մայրաքաղաքում նաև հանգստյան օրերին: Մոսկվայի օդերևութաբանական ծառայության կանխատեսման համաձայն՝ շաբաթ ցերեկը Մոսկվայում օդի ջերմաստիճա կազմելու մինչև +25, իսկ կիրակի՝ +23 աստիճան: