Բավ է պառակտվել
13-06-2016 16:51

Մոսկվայում երեքշաբթի կսկսի տաքանալ. շաբաթ օրը ակնկալվում է մինչև 30 աստիճան

ՌԴ մայրաքաղաքում այս շաբաթ տաքացում է սպասվում` մինչև 30 աստիճան Ցելսիուս զրոյից բարձր, թեև հնարավոր են ընդհատվող անձրևներ, իսկ որոշ տեղերում կայծակ, հաղորդել են «Ֆոբոս» եղանակի կենտրոնում: «Այսօր Մոսկվայում դեռ կզգացվի ցիկլոնի ազդեցությունը, այդ պատճառով ամպամած եղանակ կլինի առանձին վայրերում ընդհատվող անձրևներով , + 16 ... + 18 աստիճան», - ասել է եղանակային կենտրոնի մասնագետը:
Ինչպես նշել են «ֆոբոսում», երեքշաբթի օրը ցիկլոնը կլքի տարածաշրջանի սահմանները, և մթնոլորտային ճնշման բարձրացման հետ մեկկտեղ, եղանակը կբարելավվի: Ջերմաստիճանը կբարձրանա: Գիշերը Մոսկվայում կլինի +8 ... + 10 աստիճան, շրջաններում +6 ... + 11 աստիճան,մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +20 ... +22 աստիճան: Չորեքշաբթի, մայրաքաղաքի տարածաշրջանում ջերմ եղանակային ճակատ կառաջանա, ամպամած եղանակ կլինի, ցերեկային ժմերին տեղ-տեղ թեթև անձրև կտեղա: Գիշերը սպասվում է + 11 ... +13 աստիճան, ցերեկը + 21 ... + 23 աստիճան տաքություն, հարավարևելյան քամին կլինի 4-9 մետր վայրկյանում: «Հինգշաբթի և ուրբաթ Մոսկվան կլինի ցիկլոնի ջերմ հատվածում, սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում ամպրոպ: Գիշերը կլինի + 12 ... + 17 աստիճան, ցերեկը + 23 ...+ 28 աստիճան», - նշել են եղանակի կենտրոնում: Ըստ օդերևույթաբանների հանգստյան առաջին օրը, ջերմաստիճանը ևս մի փոքր կբարձրանա` ցերեկային ժամերին կլինի + 25 ... + 30 աստիճան, սակայն կիրակի օրը մայրաքաղաքի տարածաշրջան կգա նոր սառը մթնոլորտային ճակատ, ինչը կհանգեցնի ջերմաստիճանի նվազեցմանը, ընդհատվող անձրևների և ամպրոպի, ցերեկը սպասվում է + 22 ... 27 աստիճան: