Բավ է պառակտվել
28-04-2016 16:01

Մոսկվայում սպանել են «կանաչեղենի արքա» համարվող ադրբեջանցի գործարարի

Մոսկվայում սպանել են ադրբեջանցի գործարար Ջամբուլաթ Շամիլօղլուին։ Սպանության պատճառը եղել է «օրենքով գողերի» կոնֆլիկտը, որոնք պայքարում են «կանաչեղենի շուկայի» համար։
Սոխի կամ մաղադանոսի յուրաքանչյուր կապ, որը վաճառվում է ՌԴ մայրաքաղաքում, անցնում էր նրա «ձեռքի տակով»։

«Փաստացի նա «կանաչեղենի արքան» էր և վերահսկում էր բոլոր մեծածախ ու մանրածախ հոսքերը։ Շամիլօղլուն վերջին շրջանում կապված էր «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովի հետ, որն այժմ «պատերազմի» մեջ է կանաչեղենի մեծածախ շուկայի «նայող» Ռովշան Ջանիևի հետ»,-ասել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը։