Բավ է պառակտվել
29-11-2016 14:51

Մոսկվայում քահանան BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և փախուստի դիմել

Մոսկվայի հյուսիսում քահանան BMW ավտոմեքենայով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը կանգնած է եղել բաժանարար գծի վրա, ինչից հետո փախուստի է դիմել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից: 

Նշվում է, որ վթարը տեղի է լույս նոյեմբերի 27-ին` Լենինգրադյան պողոտայի վրա: Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել:

«Այժմ վարորդը ձերբակալված է»,- պարզաբանել է աղբյուրը:

Նրա խոսքով` իրավախախտը Մոսկվայի Բոլոր սրբերի տաճարի նախկին դպիր Նիկոլայ Լևկինն է:

45-ամյա քահանան բարձր արագության տակ վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդուն. հարվածի հետևանքով տուժածը նետվել է մի քանի մետր այն կողմ և ընկել հակառակ հոսքով անցնող Hyndai ավտոմեքենայի տակ: Hyndai-ի վարորդը կանգ է առել և ոստիկանություն ու շտապօգնություն կանչել, սակայն մի քանի րոպե անց ժամանած բժիշկները հայտնաբերել են, որ տղամարդը մահացել է: