Բավ է պառակտվել
23-12-2014 08:59

Մոսկվայում հաշտվել են նախկին թշնամի «օրենքով գողերը»

Մոսկվայում կայացել է նախկին ոխերիմ թշնամիների՝ ազդեցիկ «օրենքով գողեր» Սերգեյ Աքսյոնովի եւ Շաքրո մականվամբ հայտնի Զախարիա Կալաշովի հաշտությունը։ 90-ականներին սիբիրյան ալյումինային ակտիվները կիսելու համար սկսված հակամարտությանը վերջ է դրվել Լուչոկի, Միխասի ու Պոտապի միջնորդությամբ, ովքեր, համապատասխանաբար, «պոդոլսկայա», «սոլնցեեւսկայա», «լիպեցկայա» հանցախմբերի առաջնորդներ են։  Հենց Աքսյոնովի հետ հակամարտությունն էր ստիպել Շաքրոյին լքել երկիրը՝ իր կյանքի համար մտավախությունների պատճառով: Այդ ժամանակ Զախարն արդեն մի քանի մահափորձ էր վերապրել, իսկ Աքսյոնովը պատասխան պարզաբանումներում կորցրել էր կյանքի ուղեկցին: