Բավ է պառակտվել
16-04-2015 10:15

Մոսկվայում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո

Մոսկվայում ապրիլի 20-ին տեղի կունենա Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Միջոցառման կազմակերպիչներն են Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան և Նոր Նախիջևանի թեմերը: Միջոցառումը կկայանա Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում: «Այդ երեկոն կդառնա Մոսկվայում տվյալ օրվա նախաշեմին անցկացվող կարևորագույն միջոցառումը: Արարողությանը մասնակցելու համար հրավիրվել են ՌԴ նախագահի վարչակազմի, Մոսկվայի կառավարության, կրոնական, հոգևորական ներկայացուցիչները և հասարակական գործիչները», - նշված է կազմակերպիչների կողմից տարածած հաղորդագրության մեջ: Միջոցառման շրջանակներում կկայանա Մեծ Հայրենական պատերազմի թանգարանին Ցեղասպանության թանգարանի հավաքածուից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի կրկնօրինակների փոխանցման արարողությունը: Տեղի կունենա նաև «Հայոց Ցեղասպանություն. ռուսաստանյան հայացք» լուսանկարների ցուցահանդեսի բացումը: