Բավ է պառակտվել
17-04-2015 16:38

Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի Մոսկվայում ապրիլի 24-ին հանրահավաք կանցկացվի

Հանրությունը և հայկական սփյուռքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Մոսկվայում 3.000 հոգանոց հանրահավաք կանցկացնեն, տեղեկաղնում  է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մանուկյանը։ 
«Մայրաքաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված համաքաղաքային ցույցը կանցկացվի Գորկու անվան պուրակի կամարի մոտ»,- նշել է նա։
Մանուկյանը հիշեցրել է, որ Հայերի միությունն ավելի քան 10 տարի ապրիլի 24-ին անցկացնում է հիշատակի ակցիա, որին մասնակցում են հարյուրավոր մարդիկ։ Այս մեկը խոստանում է լինել ամենազանգվածայինը, քանի որ մասնակցության հայտ է ներկայացրել 3.000 մարդ։
«Հնարավոր չէ չնկատել՝ վերջին տարիներին ինչպես է փոխվում Հայոց ցեղասպանության ճանաչման հանդեպ վերաբերմունքը տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում։ Որքան հնարավոր է շատ մարդ պետք է իմանա այդ ողբերգության մասին, այդ պատճառով էլ տարբեր քաղաքներում սփյուռքն անում է ամեն ինչ, որպեսզի թեման մեծ հնչեղություն ստանա»,- ասել է Մանուկյանը։