Բավ է պառակտվել
09-11-2015 14:21

Մոսկվայում նորից են կանգնեցրել Երևան ուղեւորվող ավտոբուսը

ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական կադաստրային հաշվառումը եւ ճանապարհային Պետավտոտեսչության վերահսկողության մայրաքաղաքային վարչությունը կանգնեցրել են Մոսկվա-Երեւան ապօրինի փոխադրումներ իրականացնող ավտոբուսը։ Ներկայումս «Վագտրանս» ՍՊԸ-ին («Ավազար Բուս») պատկանող ավտոբուսը տարվել է հատուկ կայանատեղի։ Ընկերությանը մինչեւ 150 հազար ռուբլի տուգանք է սպառնում։ «Վագտրանս» ընկերությունը գրանցված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության ավտոբուսային կանոնավոր միջազգային երթեւեկության գրանցամատյանում։ Դա նշանակում է, որ փոխադրողն իրավունք չուներ աշխատել Ռուսաստանում, սակայն շարունակում է ապօրինի փոխադրել Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորներին։ «Փոխադրումների կազմակերպիչը» զգուշացնում է, որ ավտոբուսներով փոխադրումներ իրականացնող բոլոր ընկերությունները, որոնք դեպի Երեւան փոխադրումներ են առաջարկում, ապօրինի են աշխատում։