Բավ է պառակտվել
20-10-2015 09:28

Մոսկվայում Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ է նկարահանվում

Մոսկվայում օրեր առաջ մեկնարկել է «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումը: Ֆիլմի պրոդյուսերն է «Մարս մեդիա» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի սյուժեն զարգանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից ամենաշատը տուծած Գյումրի քաղաքում: Ռ. Դիշդիշյանի խոսքով, Լենինականի երկրաշարժը ԽՍՀՄ-ի պատմության մեջ վերջին իրադարձություններից էր, որը միավորել էր համայն խորհրդային ժողովրդին: Պրոդյուսերն այդ իրադարձությունների անուղղակի մասնակիցն է եղել. երկրաշարժի հաջորդ օրը ընկերների հետ գնացել է Լենինական, օգնել փրկարարներին՝ հույս ունենալով, որ ավերակների տակից հնարավոր է գտնել ողջ մնացած մարդկանց: «Մենք Հայաստանի հետ կապված որևէ բան նկարահանելու մտադրություն ունեինք, բայց 1988 թվականի երկրաշարժի մասին մենք չէինք մտածել: Երբ Անդրեասյան եղբայրները մեզ մոտ եկան սցենարը ձեռքներին, մենք հասկացանք, որ դա շատ լավ նախագիծ է, քանի որ այն Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասին է, կարելի է անել հանդիսատեսի լայն շրջանակներին հետաքրքրող, մեծ կինո»,- ասել է Ռ. Դիշդիշյանը: «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի ստեղծողները մտածում են զուգահեռաբար նկարահանել վավերագրական ֆիլմ 1988 թվականի դեպքերի մասին: Ֆիլմում հիմնականում պատմում են աղետի հետևանքների մասին՝ ավերված քաղաք, մարդկային ցավ, կորցրած հարազատներ, փրկարարական օպերացիա:Ֆիլմում նկարահանվում են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Արտյոմ Բիստրովը: Հայ դերակատարների ընտրության փուլը տևել է կես տարի: «Վճռական որոշում էինք ընդունել, որ հայ հերոսներին պետք է մարմնավորեն հայեր»,- ասել է Ռ. Դիշդիշյանը: Ֆիլմում կնկարահանվեն Վիկտոր Ստեփանյանը, Տաթևիկ Հովակիմյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը:ոսկվայում նկարահանումներն ընթանում են լքված գործարանի տարածքում:Նոյեմբերին նկարահանումներ են լինելու նաև Գյումրիում: Ֆիլմի ստեղծման համար 100 հազար դոլար է հատկացրել Հայաստանի մշակույթի նախարարությունը, Կինոյի ֆոնդը: Ֆիլմի ստեղծողները ֆիլմը դիտելուց հետո կորոշեն փառատոնային ճակատագիրը: Սպասվում է, որ ֆիլմի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հաջորդ տարվա օգոստոսին, էկրանին կհայտնվի դեկտեմբերի 7-ի մոտ օրերին: «Ինձ թվում է, որ ֆիլմում կա և կոմերցիոն, և փառատոնային պոտենցիալ: Այսինքն օգոստոսից դեկտեմբեր բոլոր փառատոները կլինեն մեր ուշադրության կենտրոնում: Միաժամանակ մենք կցանկանայինք ներկայացնել ֆիլմը «Օսկարի» Հայաստանի կողմից»,- ասել է ֆիլմի պրոդյուսերը: