Բավ է պառակտվել
17-04-2015 11:57

Մոսկվայում Ցեղասպանության խորհրդանիշով վահանակներ կտեղադրվեն

«Ապագայի մասին, որը չի լինում առանց անցյալի» նախագիծը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, մեկնարկել է ապրիլի 16-ին, հայտնել է նախագծի մասնակիցներից մեկը՝ ABBYY ընկերության համահիմնադիր հայազգի Դավիթ Յանը Facebook-ի իր էջում։ 
«Մեծացել է արդեն հայերի 4-րդ սերունդը, ովքեր ծնվել են Ցեղասպանությունից հետո։ Մենք սփռվել ենք աշխարհով մեկ, մենք խոսում ենք տարբեր լեզուներով։ Դժվարությունները չեն կոտրել մեր կամքը։ Մենք եղել ենք և մնացել ենք արարող ժողովուրդ»,- գրել է ArmeniaFutura նախագծի հեղինակը։ 
Դավիթ Յանը նշել է, որ նախագծի շրջանակում նկարահանվել է «Կյանքը, որը մենք չապրեցինք» ֆիլմը, այն կցուցադրվի НТВ և Дождь ալիքներով, կտեղադրվի մոտ 200 վահանակ Մոսկվայի կենտրոնում, mail.ru-ի առաջին էջում կհայտնվի Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը։ ։