Բավ է պառակտվել
01-05-2015 13:41

Մոսկվայում անցկացվել է ավանդական մայիսմեկյան երթը (լուսանկարներ)

Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր առավոտյան անցկացվել է արհմիությունների ավանդական մայիսմեկյան երթը: Այս տարի այն անցկացվել է «Գների աճին՝ աշխատավարձի կրկնապատկում» կարգախոսի ներքո:

Հանրահավաքը մայիսի 1-ին նախատեսվող բոլոր միջոցառումներից ամենազանգվածայինն է: 
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երթին մասնակցել է 140 հազար մարդ:



Երթն առաջնորդել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Շմակովը:
Այսօր Մոսկվայում, մայրաքաղաքի իրավապահ մարմինների տվյալներով, կանցկացվի մոտ 300 տարբեր միջոցառում: