Բավ է պառակտվել
17-04-2015 14:30

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համաժողով է տեղի ունեցել (լուսանկարներ)

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի Հայազգի երիտասարդության կոնգրեսի Մոսկվայի տարածաշրջանային ստորաբաժանումը՝ Մոսկվայի Հայազգի երիտասարդության ասոցիացիան ապրիլի 15-ին Ararat Park Hyatt հյուրանոցային համալիրի համաժողովների սրահում «Հիշում և պահանջում եմ» խորագրով Միջազգային համաժողով է կազմակերպել: Այդ մասին gisher.news –ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը, ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային գիտական կապերի և սփյուռքի ոլորտներում նախագծերի աջակցման «ԱՐՄՌՈՍ» իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը, Պետդումայի ՌԴ Դաշնային խորհրդի Երիտասարդական խորհրդարանի նախագահ Նատալյա Կուվշինինան, 2000- 2006 թթ. Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, Ռուսաստանի հայազգի երիտասարդության Կոնգրեսի նախագահ Անդրանիկ Հովսեփյանը, Մոսկվայի հույների խորհրդի նախագահ Արխիմեդ Շահբազովը, ասորական համայնքի ներկայացուցիչ Զայա Իոսիֆը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Վիկտորիա Մելքումովան և «Ռուս-հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Համաժողովը տեղի ունեցավ ինտերակտիվ երկխոսության ձևաչափով: Վիկտորիա Մելքումովան իր երախտագիտությունը հայտնեց բոլորին այդքան կարևոր միջոցառում անցկացնելու համար և մսանակիցներին հաջողություն մաղթեց: Իր հերթին Յուրի Նավոյանը ընդծեց, որ «Հիշում և պահանջում եմ» համաժողովի կազմակերպումը հայ երիտասարդության կողմից կատարված կարևորագույն քայլ է և Ռուսաստանի հայազգի երիտասարդության Կոնգրեսին ցանկացավ մշտապես աշխատել ռուսաստանյան ազգային ՀԿ-ների հետ: Առաջինը ելույթ ունեցավ Անդրեյ Արեշևը, ով նշեց, որ Հայոց Ցեղասպանության հարցում մարդկությանը անհրաժեշտ է ոչ միայն այդ անմարդկային ոճրագործության ճանաչումը, այլ նաև դրա հետևանքների ոչնչացումը: Փորձագետի խոսքով՝ ցեղասպանությունը մարդկային մեծ խնդիր է դարձել և առ այսօր տեղի է ունենում աշխարհի տարբեր կետերում: Ցեղասպանությունը դա մի ամբողջ էթնիկական խմբի ոչնչացմանը ուղղված միջոցների համալիր է և միջազգային հանրության կողմից 20-րդ դարի սկզբում Հայոց Ցեղասպանությունը անուշադրության մատնելը նմանատիպ ծավալների այլ հանցագործությունների պատճառ դարձավ:

Իր հերթին Նատալյա Կուվշինինան իր համերաշխությունը հայտնեց Անդրոյ Արեշևի կարծիքին և դիմեց ներկաներին մշտապես ազնիվ լինել Հայոց Ցեղասպանության պես կարևորագույն հարցում, երբեք չվախենալ ճշմարտությունից ևբարձրաձայնել այդ հանցագործության մասին բոլոր իմաստներով: Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի աշխարհում էթնիկական հողի վրա խտրականություն այլևս չցուցաբերվի, և դրա համար անհրաժեշտ է պայքարել, այդ թվում նաև այդ հրեշավոր հանցանքը ճանաչելու ուղղությամբ: Նա նշեց, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ՑեղասպանությունըՌդ Պետդումայի երկու հայտարարությունների ձևաչափով, և որ ՌԴ Պետդումայի երիտասարդական խորհրդարանը մշտապես պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ: Ուսումնասիրելով Հայոց Ցեղասպանության իրավական տեսանկյունը՝ Ռուբեն Կիրակոսյանը հայտարարեց, որ քրեական բնորոշմամբ Ցեղասպանությունը ուսումնասիրվում է որպես հանցագործությունների շարք՝ սպանություն, թալան, ավազակային հարձակում, բռնաբարություն և այլն: Զրուցակիցը հրավիրեց հունական և ասորական համայնքների ներկայացուցիչներին համատեղ աշխատել ապացույցների հիմնավորման ուղղությամբ՝ տվյալ հարցը իրավական դաշտ տեղափոխելու նպատակով: Արխիմեդ Շահբազովը պատմեց Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ժխտելուն հունական համայնքի վերաբերմունքի մասին: Նա հույս հայտնեց, որ Թուրքիան կընդունի իր պատմությունը և կմեղանչի իր կողմից կատարածի համար: Իոսիֆ Զայայի կարծիքով՝ ասորիների նկատմամբ Ցեղասպանությունը ընթանում է նաև այսօր Մերձավոր Արևելքում:

Մերձարևելյան երկրներում ասորիների կողմից բնակեցված հակամարտության օջախները սպառնալիք է դարձել նաև այլ ազգերի համար: Անդրանիկ Հովսեփյանը հրավիրեց զրուցակիցների ոսւշադրությունը պապերի և թոռների սերունդների կապին: Նրա կարծիքով՝ հայերի երիտասարդ սերունդը ձևավորում է իր վերաբերմունքը պապերի իրավունքների համար մղած պայքարի համատեքստում: Ցեղասպանության հետևանքների վերացման համատեքստում Արա Պապյանը նշեց Վուդրո Վիլսոնի Արբիտրաժային վճռի կարևորությունը որպես Հայաստանի և Թուրքիայի միջև եղած տարածքային վեճի որոշման հիմք: Փորձագետը հիշեցրեց, որ այդ թվում նաև այդ փաստաթղթի պատճառով ԱՄՆ և Թուրքիան չունեն մշտական դիվանագիտական հարաբերություններ: Վուդրո Վիլսոնի Արբիտրաժային վճիռը չունի վճռաբեկ որոշում և միակ իրական փաստաթուղթն է, որով Թուրքիայի կողմից կարգավորվում են օրինական հայոց հողերի բռնագրավման հարցերը: Արա Պապյանը բարձրաձայնեց Ցեղասպանությունից հետո սպանված հայերի գույքի դրա օգտագործման մոտավոր արժեքը, որը կազմել էր Թուրքիայի բյուջեի 25%-ը:

Համաժողովի ավարտին Անդրանիկ Հովսեփյանը համոզմունք հայտնեց այն վերաբերյալ, որ երիտասարդ սերունդը երբեք չի մոռանա այդ սարսափելի հանցագործությունը և մշտապես կպայքարի հանուն Ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման: