Բավ է պառակտվել
03-03-2015 10:36

Մոսկվայում հրաժեշտ են տալիս Բորիս Նեմցովին

 

Մոսկվայում սկսվել է փետրվարի 28-ին մայրաքաղաքում սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հրաժեշտի արարողությունը: Գործչի դագաղը տեղադրված է Սախարովի կենտրոնի դահլիճներից մեկում: Դահլիճը ձևավորված է Նեմցովի լուսանկարներով: Դագաղի մոտ կանգնած են հանգուցյալի ընտանիքի անդամները, այդ թվում նաև մայրը և երեխաները: Ինչպես հայտնել է «ՊԱՌՆԱՍ» կուսակցության ներկայացուցիչ Օլգա Շորինան, ՌԴ նախագահի կողմից Սախարովի կենտրոնում պսակ են տեղադրել: Նրա խոսքով Նեմցովին հրաժեշտ տալու է եկել նաև ՌԴ վարչապետի տեղակալ Արկադի Դվորկովիչը: Գործչի դագաղի մոտ սգո պատվավոր պահակության են կանգնել նաև Նեմցովի զինակիցները: