Բավ է պառակտվել
20-04-2015 13:08

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշում և պահանջում եմ» ակցիան Մոսկվայում

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կանցնի «Հիշում և պահանջում եմ» խորագրով հանրահավաք: Այն  կազմակերպված է Ռուս-հայկական բարեկամության և Ռուսաստանի հայերի միության համատեղ ուժերով: Ակցիան տեղի կունենա ապրիլի 24-ին՝ 15:00-ին, Գորկու զբոսայգու տարածքում, Ղրիմի կամրջի հատվածում (հասցե՝ Կրիմսկի վալ 9, «Օկտյաբրսկայա», «Պարկ Կուլտուրի» մետրոյի կայաններ): Հանրահավաքին ելույթ կունենան Ռդ Պետդումայի պատգամավորները, Հանրային խորհրդի անդամները, քաղաքական կուսակցությունների և ազգային հասարակական միավորումների ներկայացուցիչները: Այդ հանրահաքով ռուսաստանյան հանրությունը կհարգի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, կդատապարտի մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը և Թուրքիայից կպահանջի ճանաչել իր կողմից կատարված ցեղասպանությունը: ՌՏուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին պաշտոնապես դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը: Ըստ տվյալ փաստաթղթի ապրիլի  24-ը հռչակվել է որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հանրահավաքի անցկացումը համաձայնեցված է Մոսկվայի իշխանությունների հետ: