Բավ է պառակտվել
13-08-2016 17:08

Մոսկվայում տեղի է ունեցել մասայական կռիվ՝ 40 մարդու մասնակցությամբ

Մոսկվայում «Կամչատկա» բարի մոտ տեղի է ունեցել մասայական կռիվ՝ մոտ 40 մարդու մասնակցությամբ: Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ համատեղ գինարբուքից հետո Աստրախանի մի խումբ բնակիչներ կռվել են մոսկվացիների խմբի հետ:

«Աստրախանցիները եւ մոսկվացիները միասին խմել են «Կամչատկա» բարում, որից հետո հարբածության հետեւանքով վեճ է ծագել, որը տեղափոխվել է փողոց՝ վերածվելով կռվի»,-  ասել է աղբյուրը:

Աղբյուրը նշել է, որ իրավապահներին առայժմ վիճաբանության պատճառը հայտնի չէ, հստակ չի նշվել նաեւ վիճաբանողների թիվը: Որոշ տեղեկություններով՝ կռվել է մոտ 40 մարդ:

Ավելի վաղ Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մի քանի մարդ կռվել են Պետրովկա փողոցում, որից հետո մասնակիցներից երեքը ձերբակալվել էին, մեկը՝ հոսպիտալացվել: