Բավ է պառակտվել
09-04-2015 10:27

Մոսկվայում կաղոթեն գյուղացիների համար

Մոսկվայի եկեղեցիներում ապրիլի կեսից կսկեն աղոթել գյուղացիների, ինչպես նաև ապրանքի ներմուծման փոխարինման հաջողության համար: Այդ մասին հաղորդեց Ռուս ուղղափառ եկեղեցու Եկեղեցու և հանրության համագործակցության բաժնի նախագահի տեղակալ Ռոման Բոգդոսարովը: Հոգևորականը նշեց, որ առկա տնտեսական իրավիճակում պետական աջակցությունը ցուցաբերվում է խոշոր ագրարային ընկերություններին, մինչդեռ գյուղացիները զգում են տարածաշրջանային իշխանությունների, ինչպես նաև գները անընդհատ բարձրացնող սերմարտադրող ընկերությունների կողմից գործադրվող անդադար ճնշումը: Նա հավելեց, որ գյուղական հոգևորականները, նախահեղափական ավանդույթին համաձայն, մշտապես ծառայություններ են մատուցում հարուստ բերքի համար: Մարտին Մոսկվայի վանքերից մեկում ճգնաժամից տուժած մայրաքաղաքի բնակիչների խնդրանքով նրանք նաև վարկ վերցրած անձանց Աստծո օգնություն պարգևելուն ուղղված աղոթքներ կարդացին: 2014 թվականի օգոստոսին, երբ Ռուսաստանի զգալի մասում բնական հրդեհներ էին բռնկվել, Մոսկվայի եկեղեցիներում անտառները պահպանելուն ուղղված աղոթքներ կարդացին: 2013 թվականին հոգևորական Վսևոլոդ Չապլինը կոչ արեց հավատացյալներին աղոթել մերձմոսկովյան անտառները կեղևակերներից ազատելու համար: