24-08-2015 13:21

Մոսկվայում «օրենքով գողերի» հավաք է կանխվել

ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայում «օրենքով գողերի» հավաք են կանխել, տեղեկանում ենք ՆԳՆ կայքին: 
Հանցավոր աշխարհի առաջնորդների ձերբակալությունը տեղի է ունեցել զվարճանքի համալիրներից մեկում:
«Ըստ ստացված տեղեկությունների՝ քրեական աշխարհի ներկայացուցիչները հավաքվել են, որպեսզի քննարկեն Ալթայի երկրամասում ազդեցության ոլորտների ամրապնդման հարցերը։ Ձերբակալվածների թվում են եղել նաև երեք, այսպես կոչված, «օրենքով գողեր»՝ Տկաչ, Նոդար և Կուսո մականուններով, ինչպես նաև քրեական հանցավոր աշխարհի 4 առաջնորդներ, ովքեր ապրում են Ալթայի երկրամասում»,- նշվում է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում: 
Հավանաբար, խոսքն Անդրեյ Տկաչենկոյի, ով հայտնի է Տկաչ Նյագանսկի մականունով, Նոդար Ասոյանի (Նոդար Ռուստավսկի) և վրացի գող Թամազ Կարցիվաձեի (Կուսո) մասին է։