Բավ է պառակտվել
04-11-2014 15:32

Մոսկվայում սկսվել է առաջին բուդդիստական տաճարի կառուցումը

Մոսկվայում սկսվել է առաջին բուդդիստական տաճարի կառուցումը: Այն կառուցվում է Պոկլոննոյա գորա կոչվող բլրի վրա՝ Մոսկվայի կենտրոնից դեպի արևմուտք, գրում է lenta.ru-ն։
Կառուցվելիք տաճարի հիմքում երկու տոննայանոց գրանիտե քար է տեղադրվել։ Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ռուսական ավանդական բուդդիստական վանականների համայնքի առաջնորդ լամա Դամբա Այուշեևը, ինչպես նաև լամաներ Բուրյաթիայից, Կալմիկիայից, Տուվայից և Մոսկվայից։ 
Բացի այդ, Պոկլոննայա գորա են այցելել Ռուսաստանում Մոնղոլիայի դեսպանը և երգիչ Իոսիֆ Կոբզոնը։ 
Տաճարի կառուցումը կավարտվի 2015-ի մայիսին, երբ կնշանավորվի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը։ 
Ինչպես նշում է TASS գործակալությունը, բուդդիստական տաճարը կլրացնի Հաղթանակի զբոսայգու հուշակոթողային անսամբլը, որտեղ արդեն գործում են ուղղափառ եկեղեցի, սինագոգ և մզկիթ։