Բավ է պառակտվել
20-10-2016 09:06

Մոսկվայում միջատների ազգանուններով այցելուները կենդանաբանական այգու տոմսերը կես գնով ձեռք կբերեն

Այն այցելուները, որոնց ազգանունները ինչ- որ կերպ կապակցված են միջատների աշխարհի հետ, կկարողանան կես գնով ձեռք բերել Մոսկվայի կենդանաբանական այգու տոմսերը ՝ նոյեմբերի 1-ից 30-ը ժամանակահատվածում։ Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի քաղաքապետի ու կառավարության կայքը:

Տոմսը 50 տոկոս զեղչով գնելու համար պետք է գանձապահին ցույց տալ անձնագիր կամ անձը հաստատող ցանկացած այլ փաստաթուղթ։ Օրինակ Կոնստանտին Բոգոմոլով, Իրինա Մուրավյովա, կամ ասենք Վիկտոր Պչոլկին ազգանունով մարդիկ կարող են օգտվել այդ ակցիայից, ասված է հաղորդագրության մեջ։

Կենդանաբանական այգու աշխատակիցները կգրանցեն այդ տվյալները, իսկ հետո նաեւ կհայտնեն, թե որն է միջատների աշխարհի հետ կապակցված ամենատարածված ազգանունը: