Բավ է պառակտվել
24-04-2015 15:46

Մոսկվայի ոստիկանությունը դադարեցրել է Հայոց Ցեղասպանության զոհհերի հիշատակին նիրված ավտոերթը

Մոսկվայի ոստիկանությունը Լենինգրադյան խճուղում մեքենաների մեծ շարասյուն է կանգնեցրել: Պարզվել է, որ ղեկին հայեր են եղել, ովքեր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավտոերթ են կազմակերպել: «Բերման է ենթարկվել շուրջ 50 մեքենա, որոնք խախտել են երթևեկության կանոնները: Վարորդները չէին ենթարկվում ոստիկանության աշխատակիցների կոչերին: Այժմ վարորդների և ուղևորների նկատմամբ ստուգող միջոցառումներ են կատարվում», – հայտարարեց Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր արչության ներկայացուցիչը: Աղբյուրը նաև հայտնեց, որ Հայաստանի դրոշով մեքենաները հայտնվում են նաև Մոսկվայի այլ շրջաններում: «Զեմլյանոյ վալում դրոշակներով սպիտակ Mazda-ից կրակոցներ են կատարվել: Ականատեսները զանգահարել են ոստիկանություն: Մեքենան հետախուզվում է», – ասաց նա: Սակայնվարչությունում դեռևս տվյալ տեղեկությունը չի հաստատվել: Միևնույն ժամանակ աղբյուրները իրավապահ մարմիններից հայտնում են, որ վարորդները և ուղևորները կասկածվում են հրազենից կրակոցներ արձակելու մեջ: «Մեքենաներից շատերին Հայաստանի դրոշներ են փակցված, դրանցից մի քանիսից կրակոցներ են հնչել», - ընդգծեց աղբյուրը: